Հանրապետության ողջ տարածքում սպառողներին բաց թողնված բնական գազի ծավալը 2013-ին կազմել է 1 մլրդ 889 մլն 147 հազ. խմ գազ, ինչը 2012-ի համեմատ ավելի է 280 մլն 991 հազ. խմ-ով: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության ցուցանիշների՝ բնական գազի կորուստը կազմել է 42 մլն 286 հազ. խմ, ինչը ևս ավելի է 2012-ի համեմատ՝ 3 մլն 389 հազ. խմ-ով:
Բնակչությանը տրված բնական գազի 75,9%-ը բաժին է ընկել քաղաքային, 24,1%-ը` գյուղական բնակչությանը: 1997 թ. սեպտեմբերից մինչև 2014 թ. հունվարի 1-ը գազիֆիկացվել են 650 495 բնակարան և բնակելի տուն: 2013 թ. բնական գազ են ստացել հանրապետության քաղաքային բնակավայրերի 91,8%-ը, գյուղական բնակավայրերի` 57,6%-ը: Մինչ վերագործարկման աշխատանքները սկսելը, գազիֆիկացված չեն եղել Շամլուղ, Մեղրի, Ագարակ և Դաստակերտ քաղաքները:
Հանրապետությունում իրացված բնական գազի դիմաց չվճարելու պատճառով տարիների ընթացքում կուտակված պարտքը 2014 թ. հունվարի 1-ի դրությամբ 35 մլրդ 279 մլն 500 հազ. դրամ է, որից բնակչությանը՝ 16 մլրդ 102 մլն 500 հազ. դրամ: